Եվրամիությունը Facebook-ի վճարային համակարգի հակամենաշնորհային հետաքննություն է սկսել

18:47   26 Օգոստոս 2019    483

Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները Facebook-ի նկատմամբ հետաքննություն են սկսել Libra կրիպտոարժույթի ստեղծման նախագծի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը:

Պաշտոնյաները զգուշանում են, որ վճարային համակարգի՝ ընկերության կողմից առաջարկված տարբերակը կարող է սահմանափակել մրցակցությունը:

Եվրահանձնաժողովում նաեւ անհանգստացած են այն բանից, որ Libra-ն կարող է մրցակցության համար սահմանափակումներ ստեղծել տեղեկատվության փոխանակման եւ օգտատերերի տվյալների օգտագործման տեսակետից:

Կարգավորիչները նաեւ ուսումնասիրում են Facebook-ի այնպիսի ծառայություններում Libra-ի հավելվածների ինտեգրացման հնարավորությունը, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Messenger-ը:

Facebook-ը պլանավորում է Libra-ն թողարկել 2020 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները