Նովոսիբիրսկում փլուզվել է վերակառուցվող շենքի պատը, բանվորները փլատակների տակ են մնացել. VIDEO

12:35   28 Օգոստոս 2019    441

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել է վերակառուցվող երկհարկանի շենքի պատը, փլատակների տակ մի քանի մարդ է հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախնական տվյալներով՝ մեկ բանվոր է զոհվել, ևս մեկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ են մնացել ևս երկու քաղաքացի: Փլատակների տակից դուրս բերվածների ճշգրիտ թիվը չի նշվում:

Սիբիրյան կառուցապատող ընկերությունը, որը զբաղվել է կառուցապատման աշխատանքներով, հայտնել է, որ շինհրապարակում եղել է ընդհանուր 8 մարդ, որոնցից երեքին հաջողվել է խուսափել պատահարից:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:20-ին:

Պատից բացի, փլվել են նաև տանիքի ծածկերը: Իրավապահների վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել խողովակաշարերի նորոգման ժամանակ: Դեպքի վայրում աշխատում է 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա: Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նովոսիբիրսկ  


Վերնագիրի այլ պիտակները