ԱՄՆ գաղտնի շաթլը նոր ռեկորդ է սահմանել

16:05   28 Օգոստոս 2019    399

Ամերիկյան Boeing X-37B OTV թռչող սարքը, որը գտնվում է ուղեծրում, գերազանցել է տիեզերքում գտնվելու ռեկորդը, հաղորդում է CNN-ը:

Ինչպես նշվում է, սարքը տիեզերքում է գտնվել ավելի քան 717 օր, 20 ժամ 42 րոպե:

Հստակեցվում է, որ փորձագետները ցանկանում էին ստուգել, թե թռչող սարքը որքան երկար կարող է մնալ տիեզերքում:

Ինչպես ընդգծվում է, տիեզերանավի առաջին առաքելությունը տևել է 224 օր, երկրորդը՝ 468 օր, իսկ երրորդը՝ 675 օր:

Պարբերականի համաձայն, նախագիծը գաղտնի է, և ղեկավարությունը չի նշում դրա նպատակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները