Վան Դեյկը՝ ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

21:39   29 Օգոստոս 2019    457

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։

Արարողության ընթացքում հայտնի են դարձել նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը առաջ է անցել իր մրցակիցներից՝ Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից ու նվաճել ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Վան Դեյկը կարիերայի ընթացքում առաջին անգամ է նվաճում այս տիտղոսը։ Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը «Լիվերպուլի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Ալիսոն Բեկերը, լավագույն պաշտպան՝ Վիրջիլ Վան Դեյկը, լավագույն կիսապաշտպան՝ Ֆրենկի դե Յոնգը, իսկ ահա լավագույն հարձակվող՝ Լիոնել Մեսսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՈւԵՖԱ   Վան-Դեյկ  


Վերնագիրի այլ պիտակները