Օլիվեր Կանը նշանակվել է «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն

14:57   30 Օգոստոս 2019    568

«Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը նշանակվել է մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում և 2022 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի Կարլ-Հայնց Ռումենիգեին:

Կանը ակումբի հետ ստորագրել է հնգամյա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

«Շնորհակալ եմ վերահսկող խորհրդին Ուլի Հյոնեսի հետ միասին՝ վստահության համար: Ես սերտորեն կապված եմ ակումբի հետ, որը մեծապես ազդել է իմ կյանքի վրա:

Սպորտային և տնտեսական հաջողություններ, երկրպագուների հավատարմություն, պատասխանատվություն ակումբի պատմության և արժեքների նկատմամբ: Սա «Բավարիա»-ն է:

Ապագայում ես կցանկանայի զարգացնել այս ամենը վերահսկիչ խորհրդի իմ գործընկերների հետ միասին»,- Կանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օլիվեր-Կան  


Վերնագիրի այլ պիտակները