Հայտնի են ՖԻՖԱ-ի վարկածով Տարվա լավագույն խաղացողի թեկնածուները

14:56   02 Սեպտեմբեր 2019    628

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լինոել Մեսսին ու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ՖԻՖԱ-ի՝ Տարվա լավագույն խաղացողի անվանակարգի հավակնորդներից են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում:

«ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» կոչումը ամեն տարի տեղի ունեցող մրցանակաբաշխություն է, որն առաջին անգամ կայացել է 1991 թվականին: «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» մրցանակը ստեղծվել է «ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» ու «Ոսկե գնդակ (Fance Football)» մրցանակների միավորումից:

2016 թվականից ՖԻՖԱ-ն ու ֆրանսիական պարբերականը դադարեցրին համագործակցությունն ու նորից սկսեցին մրցանակներն առանձին շնորհել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները