Հռոմի պապը մնացել է վերելակի մեջ և ուշացել ամենշաբաթյա ուղերձից

16:01   02 Սեպտեմբեր 2019    622

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մնացել է Վատիկանի նստավայրի վերելակում, ինչի պատճառով ուշացել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է CNN-ը:

82-ամյա պապը ներողություն է խնդրել հրապարակում հավաքված մարդկանցից՝ միաժամանակ պարզաբանելով իր ուշացման պատճառը:

«Սիրելի՛ եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալուս համար, սակայն չնախատեսված հանգամանքներ առաջացան՝ 25 րոպե արգելափակված էի վերելակում»,- մանրամասնել է կաթոլիկների առաջնորդը։

Հռոմի պապի համոզմամբ՝ վերելակի բնականոն աշխատանքի խափանման պատճառը հոսանքի անջատումն է եղել: Փրկարարները 25 րոպե աշխատելուց հետո կարողացել են նորոգել այն ու դուրս բերել Հռոմի պապին:

Ֆրանցիսկոս պապն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև փրկարարներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները