Taycan. Porsche-ն ներկայացրել է Tesla-ի մրցակցին

12:06   05 Սեպտեմբեր 2019    626

Գերմանական Porsche ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ Taycan-ը։

Գերմանական ավտոարտադրող ընկերությունում համոզված են, որ նոր մոդելը կդառնա Tesla-ի մրցակիցը, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Սեդանը համալրված է երկու էլեկտրաշարժիչներով և ներկայացված է երկու՝ Turbo և Turbo S, թոփային մոդիֆիկացիաներով: Վերջինիս հզորությունը 761 ձիաուժ է, իսկ ժամում այն կարող է 100 կմ արագություն զարգացնել 2,8 վայրկյանում։

Turbo տարբերակի շարժիչների ընդհանուր հզորությունը 680 ձիաուժ է։

Երկու մոդիֆիկացիաների առավելագույն արագությունը 260 կմ/ժ է, պահեստայինը՝ 450 կմ։

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ցուցադրվել է էլեկտրական շարժիչով ևս մեկ ավտոմեքենա։ Խոսքը հիբրիդային Lamborghini Sian-ի մասին է։ Ավտոմեքենան հավաքվել է Aventador-ի հիման վրա։ Մեքենան կարող է առավելագույն արագություն զարգացնել 350 կմ/ժ-ում։ Այս ավտոմեքենաները թողարկվել են 63 օրինակով։ Բոլոր օրինակները նախքան ցուցադրությունը վաճառվել են։



Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները