Թրամփը վախենում է, որ տնտեսական իրավիճակը ԱՄՆ-ում կվատանա

13:11   08 Սեպտեմբեր 2019    316

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում է, որ 2020 թվականի նախագահական մրցավազքում չի հաղթի, եթե երկրում տնտեսական իրավիճակը վատանա:

Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ աղբյուրներին հղումով: Ըստ աղբյուրների, Թրամփն իր անհանգստությունները կիսել է մտերիմների հետ: Նախագահը ենթադրում է, որ 2020 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կթուլանա: Նա և օգնականները նույնիսկ զանգահարել են խոշոր բիզնեսմեններին՝ համոզելով, որ ԱՄՆ տնտեսության իրավիճակը վերահսկվում է, և ամեն ինչ կարգին է, ավելացնում են աղբյուրները:

Բացի այդ, Թրամփը պահանջել է, որ ամերիկացիների վստահության բարձրացմանն ուղղված միջոցներ ձեռնարկվեն: Հայտնի է, որ քննարկվող քայլերից մեկը երկրի կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքի իջեցումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները