Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չունի Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո

12:26   11 Սեպտեմբեր 2019    334

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Թեման այն չԷ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով Է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների եւ դրանց բարելավման տեակետից այն ինչ արդյունք կարող Է ունենալ»,- նշել Է դիվանագետը: «Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ,- ընդգծել Է Ռյաբկովը:- Մենք այն, ինչը կարող Է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները