Ավստրալիայի երեք քաղաքացի Է ձերբակալվել Իրանում

12:58   11 Սեպտեմբեր 2019    329

Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է The Guardian-ը:

Հրատարակության աղբյուրների տվյալներով, ձերբակալվածներից մեկն ավստրալական համալսարանի կին դասախոս Է: Զրուցակիցները նշել են, որ նա ձերբակալվել Է մի քանի ամիս առաջ:

Մյուս երկու ավստրալացիները՝ բլոգեր կինը եւ նրա ամուսինը, ձերբակալվել են մի քանի շաբաթ առաջ երկրում ճամփորդելու ընթացքում: Հաղորդվում Է, որ երկու կանայք պահվում են Թեհրանի «Էվին» բանտում: Տղամարդու գտնվելու վայրը հայտնի չԷ: Թեեւ ձերբակալվածներից երկուսը երկքաղաքացիություն ունեն, ավստրալական կառավարությունը Թեհրանի հետ բանակցություններ Է վարում բոլոր երեք ձերբակալվածների ազատման պայմանների շուրջ:

Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել Է, որ դեպարտամենտը «հյուպատոսային օգնություն Է ցուցաբերում այն երեք ավստրալացիների ընտանիքներին, որոնց ձերբակալել են Իրանում»: Վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը՝ նա հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները