Ադրբեջանի Ներքին զորքերի հրամանատարն ընդունել է թուրք գնդապետին

19:35   10 Սեպտեմբեր 2019    154

Ադրբեջանի Ներքին գործերի փոխնախարար, ՆԳՆ Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովն ընդունել է Թուրքիայի Ներքին զորքերի հրամանատարի խորհրդական, գնդապետ Մուստաֆա Չեքիչին, ով գտնվում էր ծառայողական գործուղման մեջ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ներքին զորքերի մամուլի ծառայությանը, հանդիպմանը Շահին Մամեդովը նշել է, որ Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատարության զինծառայողները մեծ վաստակ են ունեցել Ադրբեջանի ՆԳՆ Ներքին զորքերի զարգացման ուսումնական գործընթացի կատարելագործման գործում:

Մուստաֆա Չեքիչը, իր հերթին, գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի առնչությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն այսուհետ էլ զարգանալու է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները