Մերկելը խոսել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստման մասին

16:17   11 Սեպտեմբեր 2019    199

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա շաբաթներին «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք պատասխանատվություն ենք կրում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության վերացման համար: Վերջին շաբաթներին առաջին ոչ մեծ առաջընթացն է գրանցվել»,- հայտնել է Մերկելը և հավելել, որ «դա (առաջընթացը) տեղի է ունենում այն պահից ի վեր, երբ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ»:

Կանցլերը հույս է հայտնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հարցերում այս անգամ առաջընթաց արձանագրելու վերաբերյալ:

«Մի քանի շաբաթից կաշխատենք քառակողմ ձևաչափով գագաթնաժողովի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելու նպատակով»,- ընդգծել է Մերկելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները