Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կվարի Նաթանյահուի հետ

16:24   11 Սեպտեմբեր 2019    322

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վաղը տեղի կունենա Իսրայելի վարչապետ Նաթանյահուի աշխատանքային այցը: Վաղը Սոչիում կկայանան ռուս-իսրայելական բանակցությունները, Պուտինը վաղը կլինի Սոչիում»,-ասել Է նա:

Սեպտեմբերի 10-ին հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել Էր, որ Նաթանյահուն պլանավորում Է սեպտեմբերի 12-ին մեկօրյա այցով ժամանել Սոչի: Իսրայելի վարչապետն իր կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել Էր, որ կարող Է շաբաթվա ընթացքում այցելել Ռուսաստան, որտեղ կցանկանար հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում «զինվորականների միջեւ կոորդինացման շարունակումը»:

ՌԴ-ում Իսրայելի դեսպան Հարրի Կորենը հայտնել Է, որ Պուտինը եւ Նաթանյահուն Սոչիում կարող են քննարկել fնվտանգության խորհուրդների գծով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի եռակողմ հանդիպման կազմակերպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Նաթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները