Օդեսայի Tokyo Star հյուրանոցում հրդեհի բռնկման կասկածյալը գլխավոր ադմինիստրատորն է

20:36   11 Սեպտեմբեր 2019    145

Ուկրաինայի Օդեսա քաղաքի դատախազությունը հայտնել է Tokyo Star հյուրանոցի գլխավոր ադմինիստրատորի վերաբերյալ կասկածանքի մասին, ով խախտել է հակահրդեհային անվտանգության համակարգի պահանջները, ինչի արդյունքում դժբախտություն է տեղի ունեցել։

Այս մասին ասվում է դատախազության մամլո հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Օդեսա քաղաքի դատախազությունը, հետևելով ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը, օրենքի պահանջների հետ համաձայն հաղորդել է Tokyo Star հյուրանոցի գլխավոր ադմինիստատորի հանդեպ կասկածանքի մասին, ով խախտել է հակահրդեհային անվտանգության համակարգի կանոնները, ինչի հետևանքով մարդիկ են մահացել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության տվյալների համաձայն՝ գլխավոր ադմինիստրատորի պարտականության գործառույթների մեջ է մտել նաև հյուրանոցի հակահրդեհային համակարգի հետ կապված հարցերի կարգավորումը։

Իրավապահները պարզել են, որ հյուրանոցի վարումը իրականացվել է հակահրդեհային անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները