Միջերկրական ծովի հատակից հանվել են 1700 տարվա հնության սափորներ

16:51   02 Հոկտեմբեր 2019    476

Ավելի քան հարյուր հին կերամիկական անոթներ են հանվել Միջերկրական ծովում խորտակված նավի նավամբարից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հրապարակման համաձայն, բացառիկ արժեքավոր պատմական արտեֆակտները հայտնաբերվել են շնորհիվ տեղացիների։

Գիտնականները պարզել են, որ Մալյորկա կղզու մերձակայքում, «Կան Պաստիլլա» լողափի մոտ։ Խորտակված նավի երկարությունը եղել է 10 մետր, լայնությունը՝ 5։ Այն ամենայն հավանականությամբ բեռներ է փոխադրել կղզու եւ ցամաքի միջեւ։ Հայտնաբերված արտեֆակտները լավ են պահպանվել։

Որոշների վրա ընթեռնելի են գրությունները։ Գիտնականները պարզել են, որ անոթներում պահվել է գինի, ձիթապտղի յուղ եւ ձկան սոուս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները