Լյուքսեմբուրգի սպորտի նախարարը ներողություն է խնդրել «Ղարաբաղ»-ից

12:49   04 Հոկտեմբեր 2019    1073

Լյուքսեմբուրգի «Դյուդելանջ»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ»-ի միջև՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի A խմբի 2-րդ տուրի խաղի՝ սադրանքների պատճառով դադարեցնելուց հետո, Լյուքսեմբուրգի սպորտի նախարարը եկել է «Ղարաբաղ»-ի թիմի հանդերձարան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, նախարարը ներողություն է խնդրել թիմից՝ միջադեպի համար:

Նախարարը նշել է, որ Լյուքսեմբուրգը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մասը: Նա հավաստիացրել է, որ սադրանքի կազմակերպիչը կբացահայտվի և կպատժվի:

Նախարարի՝ միջադեպի համար ներողամտություն խնդրելու մասին հայտարարվել է մարզադաշտում:

Դրանից հետո հանդիպումը շարունակվել է 31-րդ րոպեից:

Հիշեցնենք, որ սադրանքը կատարվել է «Ղարաբաղ»-ի երկրորդ գոլից հետո:

Այսպես, մարզադաշտի կենտրոնում բաց է թողնվել՝ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի դրոշով դրոն: Դրանից հետո երկրպագուների և ֆուտբոլիստների միջև իրարանցում է տեղի ունեցել, որի արդյունքում գլխավոր մրցավար Ջոն Բիթոնը դադարեցրել է խաղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Լյուքսեմբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները