Անգլիացի երկրպագուն Մոհամեդ Սալահի պատճառով կրոնափոխ է եղել և ընդունել իսլամ

13:59   05 Հոկտեմբեր 2019    551

Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը:

Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող հասարակության մաս կազմել: Նրանք սիրում էին միայն զավթել ու իշխել: Սալահն իմ մեջ ամեն ինչ փոխեց: Նրա կյանքը, ապրելակերպը սկզբունքներն ինձ ստիպեցին իսլամ ընդունել:

Երբ դու Ղուրան ես կարդում, ապա բոլորովին այլ պատկեր ես տեսնում, քան այն ինչ ներկայացնում են քեզ լրատվամիջոցները: Իսլամում ես դեռ նորեկ եմ, սկսնակ: Դա բարդ է: Իմ կյանքը, հոգեբանությունը, սկզբունքները փոխվում են: Իմ ընկերները չեն հավատում, որ ես կրոնափոխ եմ եղել, իսկ ես զգում եմ, որ իմ սիրտն ավելի լավն է դարձել»,- Բյորդի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոհամեդ-Սալահ  


Վերնագիրի այլ պիտակները