Հեյլին հայտարարեց Միացյալ Նահանգների՝ ՌԴ-ին վստահելու անհնարինության մասին

16:26   06 Հոկտեմբեր 2019    392

ԱՄՆ-ը ապագայում չի կարողանա վստահելի հարաբերություն կառուցել ռուսական կողմի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Newsday- ին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

Նախկին դիվանագետը չի հստակեցրել, թե ինչու ԱՄՆ-ը չի կարողանա վստահել Ռուսաստանին, այնամենայնիվ նշել է, որ «ցանկացած պարագայում» վստահություն չի լինի:

Հեյլին նաև կարծում է, որ ամերիկյան կողմը երբեք չի բարեկամանա Ռուսաստանի հետ:

Նրա կարծիքով՝ Մոսկվան միջամտեց 2016-ի ԱՄՆ ընտրություններին և սոցցանցերի միջոցով տարաձայնություններ սերմանեց ամերիկացիների մեջ: Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանեն կապը Ռուսաստանի հետ:

«Այո, նրանք միջամտեցին մեր ընտրություններին: Մենք դա գիտենք, բայց նաև տեսնում ենք, որ մյուս երկրներն էլ հետ չեն մնում», – ասաց Հեյլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները