«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը

17:15   07 Հոկտեմբեր 2019    546

Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել Է իր նախկին տեղը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են Լուվրում: Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել Էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում Է շենքի Ռիշելյեի կողամասում:

Ինչպես նշում Է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում Էր կտավը, փոխարինվել Է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն Է արվեստի աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄոնաԼիզա  


Վերնագիրի այլ պիտակները