Պրիյանկա Չոպրան հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ 007 գործակալի դերում

16:19   08 Հոկտեմբեր 2019    464

Բոլիվուդյան հայտնի դերասանուհի Պրիյանկա Չոպրան ցանկություն է հայտնել դառնալ առաջին կին դերասանուհին, որը կմարմնավորի 007 գործակալին, գրում է MSN-ն:

Դերասանուհին խոստովանել է, որ Ջեյմս Բոնդի մասին պատմող դետեկտիվ ֆիլմերի սիրահար է, ուստի կարծում է, որ ժամանակն է Ջեյմս Բոնդի դերը վստահել իգական սեռի ներկայացուցչի: Դերասանուհու կարծիքով՝ ինքն այդ դերի համար հիանալի թեկնածու կարող է լինել:

«Ես միշտ ցանկացել եմ հանդես գալ Ջեյմս Բոնդի դերում»,- հայտնել է դերասանուհին բրիտանական Metro պարբերականի հետ զրույցում և հավելել, որ հիանալի կլիներ կերպարի համար կին դերակատար ունենալ:

Հարցին, թե որ դերասանուհուն կցանկանար տեսնել այդ դերում, Պրիյանկան պատասխանել է. «Ինձ»:

Բոլիվուդյան դերասանուհու հավաստմամբ՝ իր համար կարևորն այդ դերում կին դերասանուհի տեսնելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: 007  


Վերնագիրի այլ պիտակները