Հայտնաբերվել է հնագույն կորսված մեծ քաղաքի ավերակներ

17:51   08 Հոկտեմբեր 2019    512

Իսրայելի Հնությունների վարչությունը հայտարարել է, որ հնագետները հայտնաբերել են հին մեծ քաղաքի ավերակներ, որի տարիքը կազմում է 5,5 հազար տարի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Phys.org-ը։ Հնագույն քաղաքի ավերակները հայտնաբերվել են Հարիշ գյուղի մոտ ավտոմայրուղու կառուցման համար հողային աշխատանքներ իրականացնելիս, Թել-Ավիվից 50 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը զբաղեցրել է 65 հեկտար տարածություն եւ այնտեղ ապրել է վեց հազար մարդ։ Արդեն իսկ հողից ազատվել է փողոցների եւ նրբանցքների մի ողջ ցանց, հրապարակներ, ինչպես նաեւ դրենաժային եւ պահեստային տարածքներ։

Հայտնաբերվել է նաեւ տաճար, կենդանիների այրված ոսկորներ, որոնք ամենայն հավանականությամբ զոհ են մատուցվել։ Գտածո արտեֆակտների շարքում կան նաեւ արձանի գլուխ, կերամիկական իրեր եւ գործիքներ, քարե անոթներ եւ այլն։

Մասնագետները հայտարարել են, որ գտածոները իրենց տեսակի մեջ համարվում են եզակի եւ վկայում են այն մասին, որ այդտեղ հասարակությունը եղել է կազմակերպված, սոցիալական հիերարխիկ համակարգով ապրող։ Մասնագետները հավելել են, որ կան մի քանի հնագիտական շերտեր եւ հայտնաբերված քաղաքի տակ կա մեկ այլ բնակավայր, որի տարիքը առնվազն յոթ հազար տարեկան է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները