Բրիտանացին երկրի համար ռեկորդային 190 մլն եվրո Է շահել վիճակախաղով

18:16   09 Հոկտեմբեր 2019    228

Մեծ Բրիտանիայի բնակիչը 170 մլն ֆունտ ստեռլինգ (190 մլն եվրո) Է շահել EuroMillions վիճակախաղով եւ դարձել երկրում խոշորագույն ջեքփոթի շահողը:

Այդ մասին հաղորդվում Է վիճակախաղի կայքում: Հաղթողին հաջողվել Է գուշակել հինգ հիմնական թվերը եւ երկու «երջանիկ աստղերը»: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2011 թվականին, այն ժամանակ շոտլանդացի զույգը շահել Էր 161 մլն ֆունտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշված վիճակախաղի տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մոտավորապես 200 մլն մարդ Է մասնակցում Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները