Ռուանդան սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը

19:13   09 Հոկտեմբեր 2019    194

Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։

Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։ Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և $130)։

Մշակողները կարծում են, որ իրենց նորույթն ունակ է մրցակցել Samsung-ի արտադրանքի հետ։ Ընկերության գլխավոր տնօրեն Աշիշա Թաքարի խոսքով՝ իրենք առաջին անգամ Աֆրիկայում ստանձնել են արտադրական ամբողջական ցիկլը, ներառյալ բուն սխեման և ավելի մանր բաղադրիչները։ Խոսքն ընդհանուր 1000-ից ավելի դետալի մասին է։

Ռուանդայում սմարթֆոնների արտադրության գործարանի կառուցումն արժեցել է 24 մլն դոլար։ Այն կարող է օրական մինչև 1․2 հազար միավոր արտադրանք թողարկել։ Առաջին մատակարարումները Mara Group-ը ծրագրում է իրականացնել Անգոլա և Կոնգո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուանդա   Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները