Բրազիլիայում հայտնաբերվել է խորհրդային նավաստիների ուղերձը

20:56   09 Հոկտեմբեր 2019    230

Բրազիլիայում ուսանողները Ռիու Գրանդե դու Սուլի ատլանտյան ափին հայտնաբերել են մի շիշ, որի մեջ եղել է նամակ՝ ռուսերենով։

Այս մասին հայտնում է Globo-ն։ «Հասցեագրված է նրանց, ովքեր չեն ալարել ու այս շիշը հանել են ջրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս շիշի պարունակությունը խմվել է ի հեճուկս բոլոր այն հրամանների եւ որոշումների, որոնք իջեցվել են կառավարության եւ ձկնային տնտեսության նախարարության կողմից եւ առնչվում են այն նավաստիներին, որոնք հարգում են ավանդույթները»,- ահա այսպիսին է եղել գրության բովանդակությունը։

Ըստ ամենայնի այն առնչվում է այսպես ասած «չոր օրենքին», որը սկսվել էր ԽՍՀՄ-ում 1985 թվականին՝ Գորբաչեւի իշխանության գալուց անմիջապես հետո։ Նամակը գրվել է մոտավորապես 1990 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները