Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է - VIDEO

20:56   17 Հոկտեմբեր 2019    576

Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է:

Հիշեցնենք, որ նա գանգուղեղային վնասվածք էր ստացել հոկտեմբերի 12-ին։ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար էին մենամարտել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի էր ենթարկել։ Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել էին միանգամից հիվանդանոց: Նրան վիրահատել էին, բայց վիճակը մնում էր ծայրահեղ ծանր: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Պատրիկ Դեյը մահացել է: Նա 27 տարեկան էր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները