25 գոլ 38 խաղում. Ռոնալդուի արդյունքը հինգերորդն է պատմության մեջ

12:17   20 Հոկտեմբեր 2019    494

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 8-րդ տուրում գրավել է «Բոլոնիայի» դարպասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս գոլը 34-ամյա պորտուգալացու համար 25-րդն էր Ա Սերիայում: Դրա համար նրան պահանջվեց 38 հանդիպում: Հաղորդվում է, որ միայն չորս ֆուտբոլիստներն են դա արել ավելի արագ՝ Վինչենցո Մոնտելան (31 խաղ), Ռոնալդոն (32 խաղ), Դիեգո Միլիտոն (33) և Անդրեյ Շևչենկոն (33):

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018-ի ամռանից։ Բոլոր մրցաշարերում հարձակվողը խփել է 32 գնդակ և կատարել 11 գոլային փոխանցում 51 խաղում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները