Եվրամիությունը համաձայնել է կրկին հետաձգել Brexit-ը

14:39   21 Հոկտեմբեր 2019    567

Եվրամիությունը պատրաստ է անսալ Մեծ Բրիտանիայի խնդրանքին ու ևս մեկ անգամ՝ մինչև փետրվար, հետաձգել Brexit-ը, եթե Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա պայմանավորվածության հասնել կառույցի կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնի է դարձել բրիտանական մամուլին՝ չբացահայտվող աղբյուրներից։

Ավելին, նույնիսկ եթե Ջոնսոնը չկարողանա բրիտանական խորհրդարանում համաձայնության հասնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, ու որոշվի երկրորդ անգամ հանրաքվեի դնել հարցը, ապա Եվրամիությունը պատրաստ է Brexit-ը հետաձգել մինչև հունիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները