Ճապոնիայում բացվել Է Tokyo Motor Show ավտոսալոնը

14:40   23 Հոկտեմբեր 2019    510

Տոկիոյի Tokyo Motor Show ավտոսալոնը, որն այս տարի անցկացվում Է 46-րդ անգամ, հոկտեմբերի 23-ին բացվել Է Big Sight ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում Է քաղաքի նավահանգստային մասում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս անգամ այստեղ ներկայացված են շուրջ 180 տարբեր ընկերություններ, ներառյալ ինչպես ավտոարտադրողները, այնպես Էլ դետալների ու սարքավորումների մատակարարները:

Առավել ընդգրկուն ստենդները ներկայացրել են ճապոնական առաջատար կոնցեռնները՝ Toyota-ն, Nissan-ը, Honda-ն եւ Mazda-ն, իսկ ահա օտարերկրյա ընկերություններից Տոկիո են ժամանել միայն Renault-ը եւ Mercedes-Benz-ը: Ներկայիս ավտոսալոնի հիմնական թեման դարձել Է «Բացելով ապագան» նշանաբանը:

Այդ կապակցությամբ ընկերությունները հիմնական շեշտը որոշել են դնել կոնցեպտների եւ Էլեկտրամոբիլների վրա՝ նպատակ ունենալով դրանք շուկա հանել 2020 թվականից հետո:

Առաջին անգամ ավտոսալոնն անցկացվում Է միանգամից մի քանի հարթակներում, որոնք միմյանց միացված են հատուկ գոտիով, որտեղ կարելի Է մասնակցել ավտոմեքենաների թեստ-դրայվների կամ փորձարկել տարատեսակ Էլեկտրական հեծանիվներ ու մոտոցիկլետներ եւ ինքնավար այլ փոխադրամիջոցներ:

Tokyo Motor Show-ի կազմակերպիչներն այս տարի ջանացել են ապահովել առավելագույնս ընդարձակ լսարան՝ անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելով տարբեր կատեգորիաների այցելուների, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ այն հյուրերի համար, որոնք գալիս են երեխաների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները