Ավստրալիան հետ է ուղարկել 50 միլիոն դոլար արժողությամբ 900 Mercedes-Benz մեքենաները

15:49   25 Հոկտեմբեր 2019    2564

Եթե դուք Ավստրալիայից եք և նոր Mercedes-Benz եք պատվիրել, դուք կարող եք երկար սպասել, քանի որ վերջերս ավստրալական իշխանությունները 5 նավով ավստրալական նավահանգիստներ ժամանած 900 Mercedes-Benz ավտոմեքենաների թույլ չեն տվել մուտք գործել երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղափոխումն արգելվել է հազվադեպ խխունջների պատճառով: 50 միլիոն դոլար արժողությամբ գերմանական ավտոմեքենաներին մերժել են սահմանն անցնել՝ դրանցում հայտնաբերված Xerolenta obvia տեսակի խխունջների պատճառով:

Երկրի գյուղատնտեսության նախարարությունը 30 խխունջ է հայտնաբերել: Տվյալ տեսակի խխունջները հատկանշական են եվրոպական երկրներին (Բուլղարիա, Իտալիա, Լեհաստան):

Սկզբում 900 ավտոմեքենաներից բաղկացած ամբողջ խմբաքանակը պահվել է մեկուսացման մեջ: Այնուհետև, նախարարությունը որոշում է կայացրել նրանց ետ ուղարկել դեպի Բելգիա:

Mercedes-Benz-ը պաշտոնական հայտարարության մեջ ասել է, որ ուսումնասիրում է միջադեպի պատճառները և այդ գործընթացն իրականացնում է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարության հետ: Այս միջադեպը բավականին թանկ կարժենա ընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները