Իդլիբում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը. ԶԼՄ-ներ

11:19   27 Հոկտեմբեր 2019    1068

Իդլիբում ԱՄՆ ուժերի շնորհիվ ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Նշվում է, որ ամերիկացի զինվորականները առայժմ պաշտոնապես չեն հաստատել ոչնչացված թիրախի ինքնությունը:

Լրագրողները ենթադրում են, որ այդ մասին կարող էր լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեղծվածային թվիթը, որում գրել էր «ինչ-որ ճակատագրական բանի մասին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները