13-ամյա Մոցարտի դիմանկարն աճուրդի կհանվի Փարիզում

11:30   31 Հոկտեմբեր 2019    576

Տասներեքամյա Մոցարտի դիմանկարը Christie’s աճուրդի տան կողմից Փարիզում աճուրդի կհանվի նոյեմբերի 27-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշխատանքը գնահատվել է 800 հազար եվրոյից 1 միլիոն 2 հարյուր հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ դիմանկարի հեղինակը 18-րդ դարի իտալացի գեղանկարիչ Ջամբետտինո Չինյարոլին է:

«Սովորաբար, գնորդներին գրավում է նկարի հեղինակը, սակայն այս դեպքում՝ բովանդակությունը, այսինքն՝ Մոցարտը»,- ասել է Աստրիդ Սենտները՝ Christie’s աճուրդի տան փարիզյան մասնաճյուղի հնագույն գեղանկարների բաժնի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները