Թուրքիայում հայտնաբերել են աշխարհի հնագույն տաճարներից մեկը

12:30   01 Նոյեմբեր 2019    533

Թուրքիայում գտել են աշխարհի ամենահին տաճարներից մեկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Հնագետների բացահայտած այս տաճարն, ըստ մասնագետների, ավելի քան 11 000 տարվա հնության է: Այն հայտնաբերվել է Թուրքիայի արևելքում:

«Ավելի քան 11 300 տարվա հնության այս տաճարը հայտնաբերվել է Մարդինի նահանգում: Տաճարը կառուցված է ոչ մեծ քարերից և այրված կավե սալիկներից: Տաճարում չորս քարակոթող է հայտնաբերվել, որոնց վրա որևէ պատկեր չկա:

Դրանցից մեկը կոտրված է, մյուսները հնարավոր է եղել գտնել նախնական վիճակով: Տաճարի մակերեսը կազմում է 80 քմ»,- տեղեկացրել են հնագետները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները