Նախկին կոնգրեսական Բետո Օ՛Ռուրկը հայտարարել է նախագահական մրցավազքից դուրս գալու մասին

10:07   02 Նոյեմբեր 2019    457

Տեխաս նահանգից նախկին կոնգրեսական Բետո Օ՛Ռուրկը հայտարարել է 2020-ի նախագահական մրցավազքից դուրս գալու մասին, հաղորդում է Fox News-ը:

Նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ այդ քարոզարշավը «չունի բավարար միջոցներ հաջող առաջընթացի համար»:

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Օ՛Ռուրկը սկսել էր նախընտրական քարոզարշավն այս տարվա մարտին:

«Երկրին իմ ծառայությունը չեմ շարունակի որպես թեկնածու: Այդ մասին տեղեկացնելը բխում է նրանց շահերից, ովքեր մասնակցում են այդ քարոզարշավին: Դա բխում է կուսակցության շահերից, քանի որ մենք ցանկանում ենք համախմբվել թեկնածուի շուրջ, եւ դա բխում է նաեւ երկրի շահերից»,- գրել է նա Twitter-ում:

Նշվում է, որ առաջին անգամ նախընտրական պայքարից դուրս գալու մասին նա հայտարարել է Այովա նահանգում միջոցառման ժամանակ:

Օ՛Ռուրկի մամուլի քարտուղարը հաստատել է, որ նախկին կոնգրեսականը 2020-ին իր թեկնածությունը չի առաջադրի նաեւ Սենատում:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները