Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ 17 մարդ է տուժել, մեկի վիճակը ծանր է

10:46   03 Նոյեմբեր 2019    460

Հոնկոնգում շաբաթ տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ընթացքում, որոնք վերածվել են անկարգությունների, առնվազն 17 մարդ է վիրավորվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ առյդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է RTHK-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծանր: Մի քանի ցուցարարներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Նշվում է, որ շաբաթ Հոնկոնգի ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել՝ ցրելու չատոնված ցույցի մասնակիցներին:

Անկարգությունները սկսվել են Վիկտորիա զբոսայգում, այնուհետև շարունակվել հարևան թաղամասերում: Հարյուրավոր դիմակավորված ցուցարարներ փորձել են արգելափակել ճանապարհները, քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները