Թուրքիայում եզակի տաճար են հայտնաբերել

21:22   03 Նոյեմբեր 2019    459

Եզակի տաճարը, որի տարիքը ավելի քան 11 հազար տարի է, հայտնաբերվել է Թուրքիայի արևելքում:

Այս մասին հայտնում է Arkeolojik Haber-ը: «11300 տարեկան տաճարը հայտնաբերվել է Մարդինիի Դարգեչիտ շրջանում գտնվող Բոնջուքլու Թարլայում: Այն կառուցվածքով հիշեցնում է Հեբեքլիթեպեն՝ աշխարհի ամենահին տաճարային համալիրը»,- հայտնել են հնագետները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ տաճարում տեղադրված են չորս քարակոթողներ, որոնց վրա պատկերներ չկան: Գտնված կոթողներից մեկը կոտրվել է, մյուս երեքը հաջողվել է պեղել սկզբնական տեսքով: Տաճարի տարածքը կազմում է 80 քմ: Հեբեքլիթեպե տաճարային համալիրը բացվել է 1963 թ.-ին:

Անցած տարի Հեբեքլիթեպեն պաշտոնապես ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները