ԵՄ-ը համաձայնել է Brexit-ը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը. Տուսկ

22:11   03 Նոյեմբեր 2019    488

Եվրամիությունը՝ 27 երկրների կազմով, համաձայնել է Brexit-ը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Այժմ պետք է այս որոշումը գրավոր հաստատվի: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան խնդրել էր հետաձգել իր դուրս գալը ԵՄ կազմից մինչ հունվարի 31-ը, քանի որ դեռ այդպես էլ չի վավերացվել Brexit-ի պայմանների մասին պայմանագիրը:

Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին:

ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացրել էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները