ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոնում է Թրամփի մասին տվյալներ բացահայտող գրքի հեղինակին

09:36   05 Նոյեմբեր 2019    456

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պահանջել է տվյալներ անանուն հեղինակի մասին, որն ազդարարել է նախագահ Դոնալդ Թրամփի կյանքը բացահայտող գրքի մասին։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազի օգնական Ջոզեֆ Հանթը հրատարակչին պահանջ է հղել՝ հեղինակի մասին լիակատար տեղեկություն պահանջելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դատախազին մասնավորապես հետաքրքրում են ապացույցները, որ անանունը գաղտնի տեղեկությունները չբնացահայտելու մասին համաձայնագիր չի ստորագրել։ Անանուն հեղինակն ավելի վաղ հայտարարել է, որ աշխատում է Թրամփի վարչակազմում, սակայն չի աջակցում նախագահի քաղաքականությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները