Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստան Էրդողանի հնարավոր այցի մասին տվյալները

17:29   05 Նոյեմբեր 2019    339

Ռուսաստան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսքի» բացմանը Թուրքիայի ղեկավարի ժամանման վերաբերյալ տեղեկատվութունը:

Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել Է, որ Էրդողանը կարող Է այցելել Ռուսաստան այս տարի «Թուրքական հոսքի» բացման առթիվ:

Սակայն, նրա խոսքով՝ այցով ՌԴ կարող Է ժամանել նաեւ նախարարը:

«Առայժմ ստույգ ժամկետներ չկան»,- ասել Է Պեսկովը:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում Է գազատարի կառուցում, որը բաղկացած կլինի երկու գծից՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:

Առաջին գիծը նախատեսված Է Թուրքիայի ձեռնարկություններին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Գազատարի գործարկումը պլանավորվում Է մինչեւ 2019 թվականի վերջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները