Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին սմարթ-ժամացույցը՝ համալրված սմարթֆոնի գործառույթներով

13:40   06 Նոյեմբեր 2019    442

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր առաջին «խելացի» ժամացույցը և սկսել է նախնական պատվերներ ընդունել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Weibo չինական սոցցանցին:

Հաղորդվում է, որ սմարթ ժամացույցները համալրված են 1,78 դյույմ (4.5 սմ) անկյունագծով AMOLED էկրանով, իսկ մարտկոցները նախատեսված են 36 անխափան աշխատանքի համար:

Սարքավորումը համալրվել է նաև սմարթֆոնի գործառույթներով. թույլ է տալիս զանգեր կատարել, օգտվել համացանցից, վճարել գնումների համար, ինչպես նաև՝ հավելվածներ ներբեռնել: Բոլոր գործառույթներն աշխատում են ինքնուրույն ռեժիմով, այսինքն՝ օգտատերը ստիպված չի լինի այն միացնել հեռախոսին: Սարքավորումն աշխատում է 4G ցանցում:

Նորագույն ժամացույցի բազային տարբերակի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 11-ին: Բազային մոդելի արժեքը կկազմի 1299 յուան ($185), իսկ առաջնակարգ մոդելինը՝ 1999 յուան ($285):

Hayatsk.info

Հեշթեգներ: Xiaomi  


Վերնագիրի այլ պիտակները