Միջուկային գործարքի հետ կապված խնդիրների մեղքը փորձում են բարդել Իրանի վրա. Լավրով

16:13   06 Նոյեմբեր 2019    409

Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապալի իրադրությունն ստեղծվել Է այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրաժարվել Է իր պարտավորություններից, այլեւ պահանջում Է, որ դա անեն մյուս մասնակիցները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք խիստ անհանգստացած ենք (միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունից), եւ այդ տագնապն առաջացել Է ո՛չ այսօր եւ ո՛չ Էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսին, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին»,-ասել Է նա:

«ԱՄՆ-ը ոչ միայն չեղյալ հայտարարեց իր սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ պատժի սպառնալիքներով, պատժամիջոցների ճանապարհով արգելեց աշխարհի մյուս երկրներին՝ կատարելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ),-շարունակել Է Լավրովը:-Դրանով իսկ Վաշինգտոնը, եւ դա Է խնդրի արմատը, բոլորից պահանջեց, որ նրանք ոչինչ չանեն այն ամենից, ինչը բաժին Է հասնում Իրանին ԳՀՀԾ-ին համապատասխան: Իրանից պահանջում են առանց բացառության կատարել ամենը, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները