Էրդողանը և Թրամփը «Խաղաղության ակունք»-ի ավարտվելուց հետո առաջին անգամ կհանդիպեն Վաշինգտոնում

10:15   07 Նոյեմբեր 2019    265

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հաստատել են համատեղ հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։ Նմանատիպ տեղեկություն է հայտնվել նաև Թուրքիայի նախագահի կայքում։

Նշվում է, որ նախագահները կհանդիպեն Վաշինգտոնում, նոյեմբերի 13-ին։

Հեռախոսային բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են երկկողմանի գործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանների առանձին խնդիրներ։ Թրամփը և Էրդողանը խոսել են նաև ահաբեկչության ոչնչացման, սիրիացի քրդերի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները