Մեքսիկացի հնագետները մամոնտների համար ծուղակ են հայտնաբերել

11:44   07 Նոյեմբեր 2019    479

2019-ի մարտին Մեխիկոյի մերձակայքում հայտնաբերված մամոնտների գերեզմանոցը, պարզվում է, հնագույն ծուղակ է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է հնագետ Լուիս Կորդոբա Բառադասը Universal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

Նշվում է, որ խոսքը մամոնտների համար երկու արհեստական ծուղակի մասին է, որոնք ավելի քան 14 հազար տարեկան են։ Կորդոբայի խոսքով՝ նախկինում այդպիսի գտածոներ չեն հայտնաբերվել։

Հնագետների արշավախմբի կարծիքով՝ այդպիսի ևս երեք ծուղակ կարող են լինել գտածոյի մերձակայքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները