«Սևազգեստ մայրերը» կրկին բողոքում են Կառավարության դիմաց

13:00   07 Նոյեմբեր 2019    799

Հայաստանի կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում սևազգեստ մայրերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք պահանջում են կրկին հանդիպում և քննարկում կազմակերպել քննիչների հետ, որպեսզի իրենց երեխաների գործերը վերաբացվեն, արդար քննություն իրականացվի և մեղավորները պատժվեն, այդ թվում` նաև այդ գործերով զբաղված իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ քննիչների հետ Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպվել էր հանդիպում, որը լարված մթնոլորտում անցավ և քննարկում հնարավոր չեղավ իրականացել: Այդ հանդիպումից հետո դեռ նոր հանդիպման մասին տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները