Ամերիկյան F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս

14:05   07 Նոյեմբեր 2019    391

Ամերիկյան ռազմական F-16 կործանիչը պատահմամբ ուսումնական հրթիռ է նետել Ճապոնիայի վրայով թռչելիս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

«Չորեքշաբթի ուշ երեկոյան Միսավայում տեղի ունեցող ուսումնավարժանքի ընթացքում F-16-ը հրթիռ է նետել կրակադաշտից 5 կմ հեռավորության վրա»,- նշված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուժերի հրամանատարության Twitter-ի էջում:

Նշվում է նաև, որ պատահարի պատճառները պարզվում են, տուժածների մասին տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ ամերիկացիները կարծում են, որ տեղի ունեցածն ընդգծում է զորավարժությունների կարևորությունն ու առավելագույնն իրական պայմաններին մոտ լինելը:

2018 թվականին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը բողոք էր հղել Միսավայի ամերիկյան ավիաբազայի ղեկավարությանը՝ շատ ցածր թռչող F-16 կործանիչները ցուցադրող տեսանյութի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները