Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

16:06   07 Նոյեմբեր 2019    539

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Բախի խոսքերով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ գումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար:

«Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները՝ կապված այդ հարցի հետ: Մեր հաշվարկներով, դրա համար կպահանջվի 5 միլիոն դոլար:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ-ստուգումների թիվն ամենամասշտաբայինը կլինի վերջին տարիներին: Միջազգային ֆեդերացիաներն ու պետական տարբեր մարմինները պետք է ունենան WADA-ին աջակցելու հստակ ծրագիր»,- ասել է Թոմաս Բախը:

WADA-ի միջոցառմանը մասնակցել են 1700 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները