Մակրոնը խոսել է Ռուսաստանի ապագայի մասին

10:37   08 Նոյեմբեր 2019    272

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը The Economist-ին տված հարցազրույցի ժամանակ առաջարկել է Ռուսաստանի ապագայի համար երեք տարբերակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր կրկին դառնալ սուպերգերտերություն, սակայն այդ սցենարը դժվար կլինի իրականացնել, քանի որ երկրում բավարար քանակությամբ բնակչություն չկա: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է տնտեսական հզորություն: Նրա կարծիքով ՝ երկրի տարածքը հսկայական է, և բնակչության հետ կապված խնդիրը հնարավոր կլիներ լուծել միգրացիոն քաղաքականության ճանապարհով:

Ռուսաստանի զարգացման համար որպես երկրորդ տարբերակ Մակրոնն առաջարկել է եվրասիական մոդելը, օրինակ բերելով Չինաստանը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնտու չէ լինել «Չինաստանի վասալ»:

Մակրոնն առաջարկել է նաև, որ Ռուսաստանը հետագայում կարող է բալանսավորված համագործակցել Եվրոպայի հետ։ Նա համարում է, որ Ռուսաստանի ղեկավարը կկարողանա վերանայել իր վերաբերմունքը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նկատմամբ։

Ֆրանսիայի նախագահի խոսքերով, եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնումը կարող է տևել մոտ 10 տարի։ Մակրոնը հավելել է, որ Եվրոպան պետք է փոխի իր վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները