ՆԱՏՕ-ում արձագանքել են Էմանյուել Մակրոնին

10:53   08 Նոյեմբեր 2019    374

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն պնդման հետ, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքում ներկայումս ճգնաժամ կա։

Նա նաեւ ասել է, որ սխալ է այն պատկերացումը, որ անդր-ատլանտյան դաշինքը կարելի է փոխարինել միայն ԵՄ անդամներից բաղկացած դաշինքով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ստոլտենբերգը մանրամասնել է, որ Եվրոպան Հյուսիսային Ամերիկայից տարանջատելու ցանկացած փորձ ռիսկային է ոչ միայն դաշինքը թուլացնելու առումով, այլ նաեւ՝ Եվրոպան մասնատելու առումով։ Ստոլտենբերգը նկատել է, որ ի հեճուկս Ֆրանսիայի նախագահի խոսքերի, ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ որպես հզոր ու դինամիկ զարգացող դաշինք։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները