Հնեաբանները դրոնների շնորհիվ հնդկացիների հնագույն բնակավայր են հայտնաբերել

12:40   08 Նոյեմբեր 2019    453

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները դրոնների օգնությամբ հնդկացիների հնագույն բնակավայր են հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ. 900-1200 թվականներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրոնները սքանավորել են Մեքսիկական ծոցի Ռոլի կղզու ափը, ինչի շնորհիվ հաջողվել է կազմել մակերևույթի 3D քարտեզը: Արդյունքում հնեաբանները 37 բնակավայրեր են պեղել՝ շրջապատված ոստրեների խեցիների օղակներով:

Հայտնաբերվել են նաև ուլունքներ և դրանք պատրաստելու գործիքները:

Ծովային կակղամորթերի խեցիներից հնդկացիները զարդեր են պատրաստել, գավաթներ և հագուստի դեկորատիվ տարրեր, որոնք հայտնաբերվել են Ամերիկայի տարբեր հատվածներում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները