Չինաստանը չի միանա զինաթափման շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի բանակցություններին

14:30   08 Նոյեմբեր 2019    264

Չինաստանը պատարստ Է կրճատելու իր իր միջուկային ներուժը, սակայն հարկ չկա սպասելու, որ Պեկինը կմիանա զինաթափման շուրջը Մոսկվայի եւ Վաշինգտոնի բանակցություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 8-ին այդ մասին հայտարարել ՉԺՀ-ի արտգործախարարության սպառազինությունների վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը:

«Չինաստանը չի խուսափում սեփական պարտականությունների կատաումից, չի խուսափում պատասխանատվությունից: Մենք պատրաստ ենք կրճատելու միջուկային զինանոցները: Եթե մյուս երկրներն իրենց զինանոցները պահպանեն մինչեւ Չինաստանի մակարդակ, մենք պատրաստ ենք միանալու այդ գործընթացին,- ասել Է դիվանագետը:- Սակայն իրատեսական չԷ ակնկալել, թե Չինաստանը կմիանա եռակողմ (զինաթափման շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի) բանակցություններին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները